ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները իրենց հրամանատարներով ու անձնակազմերով միացել են Զինված ուժերի Գլխավոր շտաբի փետրվարի 25-ի հայտարարությանը։ Այս մասին փետրվարի 27-ին, Բաղրամյան պողոտայում հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։
«Մեզ հենց նոր տեղեկություն հասավ, որ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները իրենց հրամանատարներով ու անձնակազմերով միացել են Զինված ուժերի Գլխավոր շտաբի փետրվարի 25-ի հայտարարությանը՝ այդպիսով հավաստելով բանակի միասնականությունը եւ նվիրվածությունը մեր պետությանն ու ժողովրդին»,- հայտարարեց Մանուկյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը