«Դա մի մարդու աշխատանքից հանելու հարց չէ, դա ամբողջ բանակին դեմ է: Քանի որ այդ փաստաթուղթը ստորագրել էին բոլոր հրամանատարները, ամբողջ բանակը, այսինքն հարցն այսպես էր՝ Նիկոլ Փաշինյան, դիմացը բանակ: Օրենքով հարցի լուծումն անցավ Հայրապետության նախագահին, ինքը կարող էր ստորագրել, որը կնշանակեր հաստատում է հարվածը բանակի դեմ, կարող էր չստորագրել, որը նույնն է նշանակում, և կար միայն մեկ ճանապարհ բանակը պաշտպանելու՝ հետ ուղարկել առարկություններով: Մենք դա ենք պահանջում և նույն կարծիքն ունեցավ Արմեն Սարգսյանը, և ես շնորհավորում եմ ձեզ»,- հանրահավաքի ժամանակ ելույթի իր խոսքում ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը