27 02 2021

Փաշինյանը շարունակում է պայքարել իր ազգադավ ծրագիրը բացահայտող հերոս գեներալի դեմ. «Արդարություն» կուսակցություն



Հանրահավաքի ժամանակ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն ընթերցեց Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի ղեկավարած «Արդարություն» կուսակցության հայտարարությունը, որում մասնավորապես ասվում է.

«Այսօր ազգադավ Նիկոլ Փաշինյանը դեռևս իշխանության ղեկին է և բնական է՝ շարունակում է պայքարել առաջինն իր ազգադավ ծրագիրը բացահայտող հերոս գեներալի դեմ: Երբ դեռևս 2018 թվականին գեներալ Վիտալի Բալասանյանն ահազանգում էր, որ Հայաստանում իշխանության  են եկել ազգադավ ուժեր և անհրաժեշտ է պայքարել, բոլորը կարծես թերահավատությամբ էին նայում նրա խոսքին, սակայն ազգադավ ուժերը շատ լավ հասկանալով, թե ինչի մասին է ահազանգում Վիտալի Բալասանյանը, փորձում էին ամեն կերպ մեկուսացնել նրան: Պատահական չէ, որ այդ օրերին անօրեն հեռացրեցին նրան անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնինց: 2020 թվականի 44 օրյա պատերազմը ցավոք հաստատեց գեներալի խոսքերն ու մտահոգությունները»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ