27 02 2021

Արտառոց դեպք է տեղի ունեցել, Փաշինյանին իր աջակցությունն է հայտնել Թուրքիայի նախագահը. Անդրանիկ Թևանյան



«Արտառոց դեպք է տեղի ունեցել Հայաստանի պատմության մեջ. ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդուն իր աջակցությունն է հայտնել Թուրքիայի նախագահը, արտաքին գործերի նախարարը, նախագահի մամուլի խոսնակը: Իրենք փաստացի դուրս են եկել հայկական բանակի դեմ: Հիմա բոլորս խլացնում ենք թուրքիայի աջակցությունը Նիկոլին՝ բարձր ծափահարություններով աջակցելով մեր ազգային բանակին: 

Հարգելի հայրենակիցնե՛ր, 88-ից սկսած շարժումով մենք ունեցել ենք երկու անբեկանելի լեգիտիմությամբ կառույցներ՝ մեր պետությունը և բանակը, որոնց շնորհիվ ձեռք ենք բերել Ղարաբաղը: Նիկոլ Փաշինայնը հարվածել է երեք համակարգերին, հայության երեք հարթություններին՝ Հայաստան, Սփյուռք, Արցախ»,- հանրահավաքի ժամանակ ասաց քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ