21 02 2021

Նարեկ Մալյանի ձերբակալությունն ապօրինի է. պաշտպան

Նարեկ Մալյանի ձերբակալությունն ապօրինի է. պաշտպան

ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանին ձերբակալելու իրավաչափության վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր, ժամը՝ 15:00-ին: Այս մասին տեղեկացնում է  Մալյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։

«Ձերբակալությունն ապօրինի է, որի միակ պատճառ կարող էր լինել Նարեկ Մալյանի կողմից բեմադրված ֆուտուրիստական ներկայացումը խաթարելը»,-նշել է պաշտպանը:

Նշենք, որ Նարեկ Մալյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածի 1-ին մասով Նիկոլաե Չաուշեսկուի նկարը տարածելու համար:

Հիշեցնենք, որ երեկ Ազատության հրապարակում նախատեսված էր Մալյանի բեմադրած «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» պերֆորմանսի ցուցադրությունը, սակայն մինչ այդ նա ձերբակալվել էր։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ