26 02 2021

Թույլ չենք տա, որ ապաշնորհ, դավաճան վարչապետը քանդի Հայոց բանակը. հայտարարություն

Թույլ չենք տա, որ ապաշնորհ, դավաճան վարչապետը քանդի Հայոց բանակը. հայտարարություն

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ազատամարտիկների հանձնախումբը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.

«Հաջակցություն ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի` փետրվարի 25-ի հայտարարության` ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ազատամարտիկների հանձնախումբը ազատամարտիկների, այսօրվա նվիրյալ կամավորականների անունից հայտարարում է` լինելով Հայոց բանակի կազմավորման հիմքերում, միշտ սատարել և այսօր էլ սատարում ենք Հայոց բանակին, կանգնած ենք հայրենիքի և պետականության, նրա նվիրյալ գեներալների, սպաների ու զինվորների կողքին և թույլ չենք տա, որ ապաշնորհ, դավաճան վարչապետն ու նրա շրջապատը քանդեն մեր ազգի և պետության անվտանգության միակ երաշխավոր Հայոց բանակը, այն էլ` այսպիսի վտանգավոր ժամանակներում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ