25 02 2021

Հայ ժողովրդի իշխանությունն այլևս օտարված է Հայաստանից․ Կարեն Ճշմարիտյան

Հայ ժողովրդի իշխանությունն այլևս օտարված է Հայաստանից․ Կարեն Ճշմարիտյան

Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Աննախադեպ է

Թուրքիան պաշտոնապես դատապարտում է Հայաստանի Հանրապետությունում իշխանափոխությանն ուղղված գործողությունները, և այլևս բաց տեքստով, փաստորեն իր լիակատար աջակցությունն է հայտնում Հայաստանի գործող վարչախմբին:

Այո, ճիշտ կարդացիք, հարգելի հայրենակիցներ` Թուրքիան: Ոչ ՌԴ-ն, ոչ ԱՄՆ-ը, ոչ ԵՄ-ն, ոչ էլ` վարչախմբի բարեկամ Ադրբեջանը, հենց Թուրքիան:

Խնդրեմ հղումը` https://ria.ru/20210225/armeniya-1598923430.html...

Եզրահանգումը միակն է:

Հայաստանը փաստացի ղեկավարող վարչախումբը այլևս չի կարող խոսել հայ ժողովրդի իշխանության մասին, առավել ևս` Հայաստանի ժողովրդի անունից, որովհետև ժողովրդի կողմից իրեն վստահված այդ իշխանությունը փաստացի հանձնել է դարավոր և բացահայտ թշնամի երկրների ղեկավարությանը:

Փաստորեն, Հայ ժողովրդի իշխանությունն այլևս օտարված է Հայաստանից:

Հետևաբար, Հայ ժողովրդի, ինչպես նաև` բացառապես բոլոր պետական ինստիտուտների գործողություններն ուղղված հայ ժողովրդի իշխանությունը Հայաստան վերադարձնելուն` արդարացված են և օրինական:

ՀԳ․ ԱԺ մեծամասնության 80 պատգամավորներից գոնե կեսը Հայ չե՞ն

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ