25 02 2021

Նախագահը երեք օր մտածելու ժամանակ ունի

Նախագահը երեք օր մտածելու ժամանակ ունի

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երեք օր ժամանակ ունի ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից Օնիկ Գասպարյանին ազատելու հրամանագիրը ստորագրելու կամ այլ որոշում կայացնելու համար։  ՀՀ Սահմանադրության 133-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակում և ազատում է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը:

Սահմանադրության 139-րդ հոդվածի հիմքով էլ՝  Հանրապետության նախագահը կարող է համապատասխան ակտը եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնել առաջարկություն ներկայացնող կամ միջնորդությամբ դիմող մարմին:

Եթե իրավասու մարմինը չի ընդունում այդ առարկությունը, ապա նախագահը ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան: Եթե Հանրապետության նախագահը չի կատարում նշված կետերից որևէ մեկը, ապա համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ