Հայաստանի Հանարապետությունում բանակի և ազգի միջև միշտ ընդհանուր կապ է եղել։ ԳՇ-ի հայտարարությունը շատ կարևոր էր, նշանակում է ՀՀ-ն հասել է այն կրիտիկական ճանապարհահատվածին, երբ պետության գոյությունը թե՛ ֆիզիկական, թե՛ իրավական իմաստով դրված է հարցականի տակ։ Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց իրավաբան, սահմանադրագետ Վահե Գրիգորյանը։
«ԳՇ հայտարարության մեջ որևէ հանցակազմ չկար, դա ընդամենը հրաժարականի պահանջ էր։ Պարզ է, երբ գործ ունենք տգետ և դավաճան իշխանության հետ, նրանց կողմից ցանկացած քայլ, որը ուղղված է ՀՀ պաշտպանության բարձրացմանը, դիտարկվում է որպես իր դեմ, քանի որ ինքը հանդես է գալիս թուրքական և ադրբեջանական շահերի ներկայացուցիչ Հայաստանում»,- ասաց իրավաբանը։
Նրա խոսքով Փաշինյանի կոչը հրապարակում հավաքվելու ցույց է տալիս, որ վերջինս փորձում է բոլոր հնարավոր ճանապարհով դադարեցնել նաև Հայաստանի թե՛ պետության թե՛ հայությոան գոյությունը իրավական և ֆիզիկական իմաստով։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը