Թուրքիան դատապարտում է հեղաշրջման փորձը Հայաստանում: Նման հայտարարությամբ հանդես է եկել երկրի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն, հայտնում է ТАСС-ը:
Նրա խոսքով՝ «Թուրքիան դեմ է աշխարհի ցանկացած երկրում իշխանության բռնազավթման փորձերին, դա վերաբերում է նաև Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին»:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը