25 02 2021

Դու նոյեմբերի 10-ից այլեւս իշխանություն չես. դու պարտված ես ու դու պարտության խորհրդանիշն ես․ Զոհրաբյան

Դու նոյեմբերի 10-ից այլեւս իշխանություն չես. դու պարտված ես ու դու պարտության խորհրդանիշն ես․ Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին: Նա հորդորել է Նիկոլ Փաշինյանին ուժ չկիրառել ժողովրդի վրա, իսկ ԱԺ-ի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին՝ բռնել Նիկոլ Փաշինյանի ձեռքը: Գրառումը՝ ստորև.

«Չփորձես ուժ կիրառել ժողովրդի վրա: Նիկո՛լ,  կա՛նգ առ։

Դու նոյեմբերի 10-ից այլեւս իշխանություն չես։ Դու պարտված ես ու դու պարտության խորհրդանիշն ես։

Հեռացի՛ր խաղաղ։ Առանց բախումների։ Չփորձե՛ս երկրում քաղաքացիական բախումներ հրահրել։ 

Քո թափած հազարավոր պայծառ տղաների արյունը բավարար է։

Չփորձե՛ս արյան քո մղումը հագուրդ տալ հային հայի դեմ հանելով։

Թափող էիր՝ թուրքի արյունը թափերի։

Հայի արյուն դու չես թափելու:

Մենք դա քեզ թույլ չենք տալու:

Դիմում եմ Ազգային Ժողովի «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորներին. բռնե՛ք Նիկոլ Փաշինյանի ձեռքը:

Թույլ չտա՛ք այդ մարդուն հիմա էլ երկրում հրահրի քաղաքացիական պատերազմ: Նիկոլը պիտի հեռանա և պիտի կանգնի արդարադատության առջև: Դրան այլընտրանք չկա:

Սիրելի՛ հայրենակիցներ, չտրվե՛ք իր իշխանությունն ամեն գնով պահելու Նիկոլ Փաշինյանի սադրանքներին: Մենք հայրենիք ենք կորցնում: Նիկոլ Փաշինյանը ծանր և դաժան ոսկոր է հայկական պետականության կոկորդին:

Նիկոլ Փաշինյանը պիտի հեռանա և Նիկոլ Փաշինյանը հեռանալու է:

Իմ խորին հարգանքը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբին՝ ժողովրդի կողքին կանգնելու համար: Վստահ եմ, որ իշխանության բոլոր ինստիտուտները կանգնելու են ժողովրդի կողքին և նոյեմբերի 10-ին քաղաքական ինքնասպանություն գործած անհատը ստիպված է լինելու անցնցում հեռանալ և կանգնել արդարադատության առջև»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ