24 02 2021

Ու՞մ է ձեռնտու այս ծանրագույն իրավիճակում խայտառակ կերպով լարել իրավիճակը մեր և Ռուսաստանի միջև․ Արման Աբովյան

Ու՞մ է ձեռնտու այս ծանրագույն իրավիճակում խայտառակ կերպով լարել իրավիճակը մեր և Ռուսաստանի միջև․ Արման Աբովյան

Այն, ինչ կատարվում է Փաշինյանի հայտարարության շուրջ` «Իսկանդերների» պայթելու/չպայթելու առումով, ցույց է տալիս, որ դիլետանտիզմը ուղղակի ծանրագույն հարվածի տակ է դնում մեր հարաբերությունները մեր ամենամտերիմ և կարևորագույն  դաշնակից Ռուսաստանի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:

 

«Ունե՞ր իրավունք Փաշինյանը`լինելով (նվազագույնը դե յուրե) երկրի գերագույն հրամանատար, անել ասպիսի հայտարարություն:

Ո´չ։

Իրավունք ունի՞ իր թիմակից, ԱԺ Պաշտպանության և Անվտանգության հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը կասկածի տակ դնել մեր դաշնակցի կողմից`մեզ մատակարարված զենքերը։

Ո´չ։

Ու՞մ է ձեռնտու այս ծանրագույն իրավիճակում խայտառակ կերպով լարել իրավիճակը մեր և Ռուսաստանի միջև:

Կարող եմ ասել միայն մի բան, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների քայքայումը ձեռնտու է միայն թուրքերին և առհասարակ մեր թշնամիներին»,- գրել է Աբովյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ