24 02 2021

Վատ պարողին ոտքերն են խանգարում. Պետդումայի պատգամավորը՝ Փաշինյանի մասին

Վատ պարողին ոտքերն են խանգարում. Պետդումայի պատգամավորը՝ Փաշինյանի մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը "Իսկանդեր" օպերատիվ-մարտավարական համալիրի իբր չպայթած հրթիռների մասին վկայում է առնվազն նրա ոչ կոմպետենտության մասին: Այդ մասին РИА Новости-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սաբլինը:

«Վատ պարողին ոտքերն են խանգարում։ Այդ հայտնի ժողովրդական խոսքը լավագույնս բնութագրում է Հայաստանի վարչապետի խոսքերը վերջին պատերազմում «Իսկանդեր»-ների օգտագործման և նրանց «հնացած» լինելու մասին ։ Մարդիկ, ովքեր ավելի լավ են հասկանում պատերազմի և խաղաղության հարցերից, գիտեն, որ դա լավագույն ունիվերսալ օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրն է՝21-րդ դարի զենքը։ «Իսկանդեր»-ը հաստատել է իր բարձր բնութագրերը Սիրիայում ահաբեկչության դեմ պատերազմի ընթացքում», - նշել է Սաբլինը:

Նրա կարծիքով ՝ հարցը միայն վարչապետի ոչ կոմպետենտության մեջ է։ «Սա ևս մեկ վկայությունն է այն բանի՝ ինչպես է փողոցը օտար թշնամական սցենարի ներքո իշխանության գեղեցիկ կարգախոսներով բերում մի անձի, ով կործանում է իր երկիրը: Դրանում կարող էին համոզվել ոչ միայն Հայաստանի քաղաքացիները», - հավելել է Պետդումայի պատգամավորը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ