Այսօր՝ ժամը 17:00-19:00-ին, Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը կրկին կայցելի Ազատության հրապարակ հանդիպելու քաղաքացիների հետ: Այս մասին տեղեկանում ենք Հայրենիքի փրկության շարժման ֆեյսբուքյան էջում։
«Սիրելի՛ քաղաքացիներ,
Ձեզ հուզող բոլոր հարցերը, այդ թվում Շարժման գործունեության հետ կապված, հնարավորություն ունեք քննարկելու Վազգեն Մանուկյանի հետ»,- ասված է հայտարարության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը