Ես այս շարժման սկսվելու առաջին օրվանից հայտարարել եմ, որ ես այս շարժման և՛ զինվորն եմ, և՛ առաջամարտիկը, և՛ պատասխանատուն եմ, և՛ շարժման ելքի ու արդյունքների համար ունեմ և ՛ քաղաքական և՛ անձնական պատասխանատվություն։
Որևէ մեկի համար գաղտնիք չի եղել, որ շարժման աշխատանքները համակարգել եմ, կոորդինացրել եմ ես, և վերջնական որոշում ընդունելու պատասխանատվությունը դրված է եղել ինձ վրա։ Այդ համաձայնությանը եկել ենք շարժմանը մասնակցող բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ խորհրդակցությունից հետ։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց Իշխան Սաղաթելյանը։
«Ինչ վերաբերում է հաջորդ պրոցեսին՝ առաջնորդ, վարչապետի թեկնածու, մենք հենց առաջին օրվանից ասել ենք, որ այն մարդիկ, որոնք գալիս են և գալու են այս հրապարակ չենք գալիս ինչ-որ մեկին վարչապետ դարձնելու կամ ինչ-որ առաջնորդի համար, այս հրապարակում մարդիկ եկել են այն գաղափարի համար, որ կանխեն Արցախի հայաթափումը, Հայաստանի թրքացումը, Հայաստանի պետականությանը սպառնացող վտանգները»,-ասաց Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը