Ես ինձ երբեք չեմ համարել օրենսդիրի մարդ, իմ սրտով չէր գնալ ու զբաղվել օրենսդրական գործունեությամբ։ Բայց նաև այս ընթացքում բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել, ամենից հետաքրքիրն այն է, որ այդ հանդիպումների վերջում մարդիկ ցտեսություն ասելուց ասում էին՝ պարոն նախագահ, մի բան խնդրենք՝ չվերցնեք էլի մանդատը։ Եթե 10-ից 9-ն այդպես են արտահայտվում, հասկանում ես, որ քո մտացածը համընկնում է քո քաղաքական թիմի ճնշող մեծամասնության կարծիքի հետ։ Սա պետք էր հաշվի առնել և ես հաշվի եմ առել։ Այս մասին հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
«Ես իմ թիմակիցների հետ փակ հանդիպման ժամանակ, երբ ինձ հարցրին մանդատների մասին, ես ասել եմ, որ վերջնական չեմ որոշել, բայց մի 90%-ից ավել չեմ վերցնում։ Դա եղել է ընտրություններից հետո երկրորդ, թե երրորդ օրը։ Բայց պետք էր մի քիչ ժամանակ անցներ, պետք էր հասկանալ, թե մանդատը վերցնելով ես ի՞նչ նոր ուժ կհաղորդեմ «Հայաստան» դաշինքին։ Ես չեմ տեսել, որ մանդատը վերցնելով իրավիճակ կփոխեի կամ ինչ-որ էական ձեռքբերում կլիներ «Հայաստան» դաշինքի համար։ Նաև այդ պատճառով կայացվեց այդ որոշումը»,- ասաց Երկրորդ նախագահ։
Նա նշեց, որ բոլոր հանդիպումների ժամանակ նկատել է, որ մարդիկ իմ մեջ տեսնում էին «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, այլ ոչ թե «Հայաստան» դաշինքի պատգամավոր»,- ասել է Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը