24 02 2021

Ոչ թե «Իսկանդերի» 10 տոկոսն է աշխատել, այլ Փաշինյանի ուղեղը ընդհանրապես չի աշխատում. Հայկ Մամիջանյան



Երիտասարդները բողոքի ակցիա են սկսել Երևանի պետական համալսարանի մոտ: Երիտասարդները ենթով շարժվեցին դեպի համալսարանի շենք, մտան ներս և վանկարկում են. «Նիկոլ դավաճան», «առանց Նիկոլ Հայաստան»: Նրանք կոչ են անում ուսանողներին և դասախոսներին միանալ իրենց պայքարին։

 «Շատ երիտասարդներ չեն հասկանում, թե որը կարող է լինել իրենց անելիքը, և մենք այստեղ ենք նաև իրենց հուշելու, որ ցանկացած անհնազանդության ակցիա, ասենք խանութում մանրը վերցնելիս ասել՝ Նիկոլ դավաճան, շարասյունը տեսնելիս ազդանշան տալ, ընկերներով հավաքվել ու փակել մի փողոց: Յուրաքանչյուր նման գործողությու հունից հանում է Նիկոլին, որովհետև ինքը շատ լավ հասկանում է, որ կա ոչ թե հասարակական պահանջ իր հեռանալու, այլ ռադ լինելու: Յուրաքանչյուր դրսևորումը իրեն հունից հանում է: Վստահ եմ, որ երիտասարդներից յուրաքանչյուրն իր ձևով անհնազանդություն կարող է հայտնել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ երիտթևի ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ