23 02 2021

Ադրբեջանը փորձում է գերիների խնդիրը դարձնել նաև սակարկման առարկա․ Փաշինյան

Ադրբեջանը փորձում է գերիների խնդիրը դարձնել նաև սակարկման առարկա․ Փաշինյան

Ադրբեջանը փորձում է գերիների խնդիրը դարձնել նաև սակարկման առարկա, այդ մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ 1in.am-ի եթերով։

 

Հարցին՝ գերիների խնդրում կա՞ն արդյոք դրված նախապայմաններ, նա պատասխանել է. «Իհարկե, ցավոք, Ադրբեջանը փորձում է գերիների խնդիրը դարձնել նաև սակարկման առարկա, ինչը տեղին չէ մի պարզ փաստի բերումով, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ արձանագրված է գերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձնելու հստակ պարտավորություն: Ընդ որում` էլի եմ ուզում կրկնել, որովհետև նույն Խծաբերդի միջադեպի հետևանքով գերեվարված մեր զինվորների հետ կապված ամենատարբեր մեկնաբանություններ են արվում՝ նրանք ռազմագերի են, նրանք ռազմագերի չեն: Այս մեկնաբանությունները տեղին չեն, որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարությունը ոչ միայն ռազմագերիների մասին է, այլև գերիների, պատանդների, այլ պահվող անձանց»:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ