23 02 2021

Ակցիաների և ոստիկանության գործողությունների իրավաչափության ու համաչափության վերաբերյալ մշտադիտարկում է իրականացվելու. Սամսոնյան

Ակցիաների և ոստիկանության գործողությունների իրավաչափության ու համաչափության վերաբերյալ մշտադիտարկում է իրականացվելու. Սամսոնյան

Ամենօրյա ռեժիմով ցույցերի, ակցիաների և ոստիկանության գործողությունների իրավաչափության ու համաչափության մասով մշտադիտարկում է իրականացվելու: Այդ մասին տեղեկացրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանը:

«Հաշվի առնելով ներքաղաքական լարվածությունը և փողոցում իրականացվող բողոքի գործողությունները՝ տեղեկացնում եմ, որ ամենօրյա ռեժիմով իրականացնելու ենք հավաքների, ցույցերի, այլ բողոքի ակցիաների և ոստիկանության գործողությունների իրավաչափության ու համաչափության մասով մշտադիտարկում։

Ամեն ինչ արձանագրելու ենք», - ֆեյսբուքյան էջում գրել է Սամսոնյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ