20 02 2021

Դու պատկերացնու՞մ ես, թե ինչ աստիճանի ապօրինություն ու ինչ աստիճանի ամոթալի բան ես անում․ Ռուբեն Մելիքյանը՝ քննիչին

Դու պատկերացնու՞մ ես, թե ինչ աստիճանի ապօրինություն ու ինչ աստիճանի ամոթալի բան ես անում․ Ռուբեն Մելիքյանը՝ քննիչին

«Չաուշեսկուի տարօրինակ գործով» Նարեկ Մալյանին ձերբակալել է ՀՀ քննչական կոմիտեի քննիչ Խաչատուր Գալստյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ կցելով Գալստյանի լուսանկարը:

«Քանի որ ըստ նրա կենսագրության՝ հաստատ իրեն դասավանդել եմ ԵՊՀ-ում և/կամ Արդարադատության ակադեմիայում (թեև չեմ հիշում), ինձ իրավունք վերապահեմ երկու խոսք ուղղել Խաչատուրին։

Դու պատկերացնու՞մ ես, թե ինչ աստիճանի ապօրինություն ու ինչ աստիճանի ամոթալի բան ես անում։ Դու հասկանու՞մ ես, որ քեզ քաղաքական պատվեր տվածներին գուցե մոռանալու են, բայց քեզ չեն մոռանալու։ Որովհետև ստորագրողը հենց դու՛ ես եղել, Խաչատուր։ Դու հասկանու՞մ ես, Խաչատուր, որ ծառայում ես ոչ թե Հայաստանի Հանրապետությանը, այլ Հայրենիքիդ քառորդը թշնամուն հանձնողին, 5000 եղբայրներիդ գլուխն ուտողին»,- գրել է Մելիքյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ