Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հրապարակել է Նարեկ Մալյանի ուղերձը ՁՊՎ-ից: Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Ինձ ձերբակալել են «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացումը Ազատության հրապարակում բեմադրելու մեղադրանքով: Ինձ լռեցնելը անհնար է, ես պարտություն չունեմ, ներկայացումը անպայման բեմադրվելու է»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Աթանեսյանը տղեկացրել էր, որ Նարեկ Մալյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածի 1-ին մասով Նիկոլաե Չաուշեսկուի նկարը տարածելու համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը