20 02 2021

Սա հրաժարական տվողը չի․ պետք է ջարդել այն հենարանները, որ ինքն ունի․ Վազգեն Մանուկյան



Ինչպե՞ս ազատվել այս իշխանություններից. առաջարկում եմ պլան Ա ու Բ: Ինչ ցույցեր էլ անենք, 100 հազար մարդ էլ հավաքվի, Փաշինյանն ինքնակամ իշխանությունը չի թողնի: Ես նախանձով եմ նայում վրաց ժողովրդին, ինչքան պարկեշտ վարչապետ ունեին, որ փոքր դեպքի համար սկզբունքից ելնելով հրաժարական տվեց. սա հրաժարական տվողը չի, ուրեմն պետք է ջարդել այն հենարանները, որ ինքն ունի: Ազատության հրապարակում ելույթ ունեցավ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Որո՞նք են այդ հենարանները, առաջինը՝ դա մեր հայրենակիցների այն հատվածն է, որը չի գիտակցում է, թե այս պետությունն ինչ ճանապարհով է գնում: Մեր պարտքն է մեր հայրենակցիներին բացատրել՝ ինչ է կատարվում: Երկրորդ հենարանը՝ դա ուժային կառույցներն են՝ ոստիկանությունը, ԱԱԾ-ն»,- ասաց Մանուկյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ