19 02 2021

«Старше Эдды»-ն՝ Շուշիի օպերացիայի և երևանյան վերնախավի հրեշավոր դավաճանության մասին

«Старше Эдды»-ն՝ Շուշիի օպերացիայի և երևանյան վերնախավի հրեշավոր դավաճանության մասին

Դեռ նոյեմբերի սկզբին ես գրել էի, որ Շուշիի մատույցներում հայերի կողմից ծրագրվում է հակառակորդի խմբավորման շրջակափակում և ոչնչացում։ Այդ մասին հուշում էր տարրական տրամաբանությունը։ Ամբողջ հարցն այն էր, թե արդյո՞ք թուրքամետ կոալիցիան կգնա նման ռիսկային քայլի: Այն է՝ ուղղել ամբողջ հատուկ նշանակության ջոկատի ուժեը Շուշին վերցնելուն: Դրա համար թուրքերը պետք է ուղղակի երկաթբետոնե երաշխիքներ ունենային, որ իրենց զորքերին ոչնչացնող հարված չի հասցվի, որը կարող է փոխել պատերազմի ելքը՝ տանելով նրանց դեպի պարտություն: Այս մասին գրում է «Старше Эдды» տելեգրամյան ալիքի հեղինակ Գերման Կուլիկովսկին ՝ մեկնաբանելով կինոռեժիսոր Արտակ Զաքարյանի կողմից ավելի վաղ հրապարակած տեսանյութը, որում երեւում է, թե ինչպես են հետախույզները հետեւում Շուշի ուղեւորվող ադրբեջանցի զինվորականների տեղաշարժերին:

Տեսանյութում ներկայացվում են 2020 թվականի հոկտեմբերի 27-ի կադրերը։ Երևում է՝ ինչպես են ադրբեջանական զորքերը շարժվում լեռներով ու անտառներով՝ առանձնապես չվախենալով օդային հարվածներից։ «Թուրքերն, ըստ ամենայնի, նման երաշխիքներ ստացել են։ Թեև մինչև վերջ այդպես էլ չեն հավատացել դրան: Իրենց գործողության հաջողությանը թուրքերը հավատացել են, երբ առանց խոչընդոտների կարողացել են մտնել Չանախչի գյուղ և հայկական գերակշիռ ուժերը նրանց այնտեղից դուրս չեն շպրտել: Գյուղը վերածվել է ռազմաբազայի՝ Շուշիին հարվածներ հասցնելու համար:

Սակայն դա չէ ամենահետաքրքիրը: Այն բանց հետո, երբ հայկական ուժերը հետ են քաշվել դեպի Շուշի-Շուշիքենդ հատված, իսկ թուրքերն անցել գրոհի, հայերը (այդ թվում՝ հատուկ ջոկատների շնորհիվ) կարողացել են ոչ միայն կանգնեցնել թուրք հատուկ ջոկատայիններին, այլև հիմք ստեղծել՝ Չանախչիի և Սղնախի ուղղությամբ հարված հասնելու համար: Թուրքերը չէին հոգացել Հադրութից դեպի Չանախչի տանող ճանապարհի անվտանգության մասին, ուստի թուրքական ամբողջ խմբավորումը Քարին Տակի մոտ կրիտիկական վիճակում հայտնվելու վտանգի տակ էր: Դա լավ էին հասկանում և հայկական Գենշտաբում, և Բաքվում։ Առավել ևս, որ այդ շրջանում թուրքական ԱԹՍ-ների կիրառման ակտիվությունը նվազել էր՝ հասնելով գրեթե զրոյականի:

Եթե հիշում եք, հենց այդ ժամանակ էր, որ Ալիևը խուճապի մատնվեց և բացահայտ հայտարարեց, որ ռազմական օգնության համար դիմելու է Թուրքիային։ Հայերը, չնայած պատերազմի սկզբում իրենց բոլոր աղետալի ձախողումներին, կանգնած էին խոշորագույն հաղթանակի շեմին։ Բայց, դատելով ամենից, երևանյան գործընկերները չէին խաբել պարոն Ալիևին և մանրակրկիտ ծրագրված հարվածը այդպես էլ չի հասցվել: Վերջին պահին այն երկու գումարտակները, որոնք պետք է օղակի մեջ վերցնեին թուրքերին Սղնախի շրջանում, պարզապես չեն եկել։ Ասում են, թե գումարտակներից մեկի հրամանատարն է եղել Սամվել Բաբայանը, սակայն պնդումներից զերծ կմնամ: Այդպես էլ չկայացած (միմիայն դավաճանության պատճառով, դա ես կարող եմ հաստատ պնդել) հարվածից հետո թուրքերը մտան Շուշի և փորձեցին շարժվել դեպի Ստեփանակերտ։ Եվ Փաշինյանը հիստերիկ կերպով հայտարարեց, թե ամեն ինչ կորել է, և 25 հազար հայ զինվոր շրջափակման մեջ են: Իրականում ամեն ինչ այլ կերպ էր: Ներխուժած թուրքական խմբավորումներին մասամբ ոչնչացրել և դուրս են շպրտել, մնացածն ընկել են շրջափակմանե մեջ՝ Շուշիում: Շուշիի բարձունքները մնացել էին հայերի ձեռքում, ինչպես և Շուշիքենդ գյուղը։ Իսկ Չանախչիում գտնվող թուրքերի խմբավորումը, այդ թվում ՝ այնտեղ տեղակայված հրետանին, հայերի ափի մեջ էին, քանզի նրանք վերահսկում էին (և մինչ օրս վերահսկում են) Կարմիր բազար- Շուշի մայրուղին, ինչպես նաև շրջակա բարձունքները։ Ես ինքս եմ եղել այնտեղ և իմ աչքով տեսել Չանախչի գյուղը… Եզրակածությունն այս ամենի այն է, ինչի մասին ես խոսում եմ արդեն նոյեմբերի կեսերից սկսած. Շուշիի ամբողջ օպերացիայի արդյունքը Երևանի ռազմաքաղաքական վերնախավի կողմից հրեշավոր դավաճանության հետևանքն է: Զարմանալի չէ, որ այժմ երևանյան վերնախավը չի ցանկանում հանձնել իշխանությունը: Քանի որ խշխանափոխության դեպքում պատերազմի արդյունքների նույնիսկ մակերեսային հետաքննություն սկսելու պարագայում շատ-շատերի նկատմամբ կարող է կիրառվել խստագույն պատիժ»,-գրել է Կուլիկովսկին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ