17 02 2021

Արցախի ինքնիշխանության կորստի առաջին «ծիծեռնակները»… Ամրամ Մակինյան

Արցախի ինքնիշխանության կորստի առաջին «ծիծեռնակները»… Ամրամ Մակինյան

Փաստաբան Ամրամ Մակինյանը կարծում է, որ Արցախում ընտրություններ չանցկացնելու պահանջը եղել է Ադրբեջանից։ Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։

«Արցախի ինքնիշխանության կորստի առաջին «ծիծեռնակները»…

Փաստորեն Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 17-ին հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ մինչև 2022 թվականի մարտի 1-ը ԱՀ համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չեն անցկացվի:

Հրամանագիրը հիմնավորվել է ռազմական դրությամբ…մինչդեռ ռազմական գործողությունները փաստացի դադարեցված են, խաղաղապահների ներկայության պայմաններում գրեթե բացակայում է դրանց վերսկսման վտանգն առնվազն մինչև եռակողմ հայտարարության ժամկետի ավարտը, ուստի իրավունք ունի ապրել իմ համոզմունքն այն մասին, որ Արցախում ընտրություններ չանցկացնելու պահանջը եղել է Ադրբեջանից և կապիտուլյանտ իշխանությունները հլու և հնազանդ նաև այս պահանջն են բավարարել…

Գրեթե համոզված եմ, որ մի օր էլ կիմանանք նաև այս մասին…»,- գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ