Ղարաբաղյան հարցի ինձ համար ամենակարևոր հատվածը բանակցությունների հարցն է: Իհարկե, ի տարբերություն սովորական քաղաքացիների, ես մի քիչ ավելի շատ գիտեմ, բայց ինչ որ բաներ կան, որ ես էլ չէի իմանում, իմացա:
Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, երբ մենք առաջ էինք գնում, Լաչինը վերցրեցինք, որվհետև առանց Լաչինի Ղարաբաղը պահել հնարավոր չէր, հետո Քարվաճառը վերցրեցինք, որովհետև եթե այն մեր ձեռքում չլիներ, Մարտակերտը չէինք կարող վերցնել ու պահել, այսինքն դրանք անհրաժեշտ քայլեր էին: Հետո առաջ էինք գնում, բոլորս հասկանում էինք՝ մենք ուզում էինք, որ Արցախն ունենա անկախություն, և ինչ-որ ճանապարհով միացված լինի Հայաստանին, բանակցություններում հենց այդ հարցն էր քննարկվում»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը