16 02 2021

Շիրակցի ամենանիկոլականներն արձանագրեցին, որ Նիկոլը Գյումրիում հազիվ կարողանա թաղի լիազոր ընտրվել. Արսեն Բաբայան

Շիրակցի ամենանիկոլականներն արձանագրեցին, որ Նիկոլը Գյումրիում հազիվ կարողանա թաղի լիազոր ընտրվել. Արսեն Բաբայան

Մի խումբ շիրակցի ամենավառ նիկոլականներ ինձ ազատեցին Գյումրիում նիկոլի վարկանիշը չափելու անհրաժեշտությունից, քանի որ հենց իրենց հանրահավաքով իրենք չափեցին այն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը:

«Արդեն մեկ ամիս կլինի, որ մտածում եմ հարցմամբ պարզել Գյումրի քաղաքում նիկոլի վարկանիշը: Ինձ ճանաչողները գիտեն, թե ինձ համար ինչ նշանակություն և կարևորություն ունի Գյումրին: Դրան էլ վրադիր՝ մեր կուսակցության Շիրակի մարզի տարածքային կառույցի գործունեության համակարգողն եմ: 

Մի խումբ շիրակցի ամենավառ նիկոլականներ այսօր ինձ ազատեցին Գյումրիում նիկոլի վարկանիշը չափելու անհրաժեշտությունից, քանի որ հենց իրենց հանրահավաքով իրենք չափեցին այն: Այդ հանրահավաքին մասնակցում էին շուրջ 200 մարդ, որոնց մի մասը Շիրակի մարզի մյուս համայնքներից էին, մի մասը ոսռիկանության ծառայողներ, իսկ մի փոքր մասն էլ Երևանից:

Փաստորեն այսօր շիրակցի ամենանիկոլականներն արձանագրեցին, որ նիկոլը Գյումրիում հազիվ կարողանա մեկ փողոցի համատիրության նախագահ (թաղի լիազոր) ընտրվել:

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում այդ տղաներին»,- գրել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ