Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Չեմ հասկանում...
Ըտենց էլ չեմ հասկանում, թե մեր ինչին են պետք արտահերթ ընտրությունները...
Նիկոլն ի՞նչ վատ ղեկավար ա...
Կրակն ե՞նք ընկել մեր գանձի ձեռքը...
Մարդը ինչ նստել ա պաշտոնի, ամեն ինչ ավելացրել ա...
Ոնց թե՝ ինչ ա ավելացրել...
Ավելացրել ա՝
- Արտաքին պետական պարտքը.
- Արտաքին մարտահրավերները.
- Տուգանքների չափերը.
- Առաջին անհրաժեշտության ապրանքների գները.
- Պետական տուրքերը.
- Ձրիակեր ու անբան քայլականների պարգևավճարները.
-Երկրում թշնամանքի ու ատելության մթնոլորտը.
- Ապօրինի ձերբակալությունների ու կալանավորումների թիվը.
- Գործազուրկների թիվը.
- Աղքատությունը.
- Արտագաղթը.
- Հոսանքի ու գազի գները.
- Համավարակի տարածումը.
- Արագաչափերի թիվը.
- Անտուն մարդկանց քանակը...
Ու էլի ըտենց շատ բաներ ա Նիկոլն ավելացրել...
Բա ըտենց ղեկավարից կդժգոհե՞ն...
Ամոթ ա էլի...
Ասում եք՝ հեռացնենք իշխանությունից...
Լավ ա՝ չեք ասում՝ նետենք աղբանոց...
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը