ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հերթական ապացույցներն է ներկայացրել Ադրբեջանում հայատյացության պետական քաղաքականության ու հայերի նկատմամբ էթնիկ հիմքով թշնամանքի խորքային արմատների վերաբերյալ: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հերթական ապացույցները Ադրբեջանում հայատյացության պետական քաղաքականության ու հայերի նկատմամբ էթնիկ հիմքով թշնամանքի խորքային արմատների վերաբերյալ:
Ադրբեջանի նախագահի պաշտոնական ուղեձները Հայաստանի ու հայերի մասին՝
1) մենք շարունակելու ենք վռնդել այդ սուտասաններին (նկատի ունի հայերին): Նրանք տեսնում են, որ մենք իրենց դաս ենք տալիս, որը նրանք երբեք չեն մոռանա.
2) նրանք ո´չ խիղճ ունեն, ո´չ բարոյականություն.
3) նրանք նույնիսկ ուղեղ չունեն.
4) 30 տարի այն (նկատի ունի Արցախը և մանավորապես` Ֆիզուլին [Վարանդան]) եղել է վայրի հրեշների ձեռքում, վայրի գազանների ձեռքում, շակալների ձեռքում.
5)Ֆիզուլիի մնացորդները հայկական ֆաշիզմի ցուցադրությունն են և վկայում են հայկական ֆաշիզմի մասին:
6) կարծես վայրի ցեղ էր տիրել քաղաքին.
7) մենք պետք է տանենք ավելի ուժեղ պայքար Հայաստանի դեմ ու ավելացնենք պայքարի կշիռը: Մենք այն մեկուսացրել ենք միջազգային և տարածաշրջանային բոլոր ծրագրերից:
Այս նույն բառերն են օգտագործում նաև ադրբեջանական զինվորականները հայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական անձանց սպանության, նրանց խոշտանգելու ու անմարդկային վերաբերմունքի ենթարկելու տեսանյութերում:
Մանրամասներն արտացոլված են Հայաստանի ու Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների 2020թ. համատեղ արտահերթ զեկույցում, որ վերաբերում է Ադրբեջանում էթնիկ հայերի նկատմամբ կազմակերպված ատելության խոսքին և թշնամանքին` որպես պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից էթնիկ պատկանելիության հիմքով խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի պատճառներ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը