12 02 2021

Փաշինյանը «կաղ բադիկ» է. նրա հետ ոչ ոք հաշվի չի նստում, թեև դեռ հրամաններ է արձակում. "Старше Эдды"

Փաշինյանը «կաղ բադիկ» է. նրա հետ ոչ ոք հաշվի չի նստում, թեև դեռ հրամաններ է արձակում. "Старше Эдды"

Օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր «կուսակցությունը դեմ է արտահերթ ընտրություններին»։ Ինչպես արդեն նշել եմ՝ դա ռազմավարություն չէր, այլ օրգանիզմի ռեակցիամ, որը նման է ոտքերի արագ արձագանքին՝ երբ նյարդաբանը մուրճով հարվածում է ծնկներին: Այդ մասին գրում է "Старше Эдды" տելեգրամյան ալիքը:

Պարտվելու վախը Նիկոլ Վովայևիչին ստիպեց խախտել գաղտնի պայմանավորվածությունները, որոնց համաձայն, նա մնում է վարչապետի աթոռին մինչև ընտրությունները և կանխում դրանով փողոցային բողոքի ցույցերի միջոցով վարչապետի պաշտոնը լքելու անդառնալի գործընթացը, որը շատ հնարավոր է ավարտվեր դեֆենեստրացիայով (նման կերպ են անվանում Պրահայում 1690 թվականին տեղի ունեցած դեպքերը, երբ բռնություն է կիրառվել երկու նահանգապետերի նկատմամբ՝ նրանց դուրս են նետել պատուհանից - խմբ.):

Այսօր ընդդիմությունը ( նման ենթադրություն ունեմ քննարկումկներից հետո), վերջնագիր է ներկայացրել Փաշինյանին: Ընդ որում ՝ դիմել է ոչ թե Նիկոլին, այլ ռազմական և ուժային վերնախավին ընդհանուր առմամբ: Այսինքն, հենց այն մարդկանց, ովքեր թույլ չեն տվել վերոհիշյալը: Վազգեն Մանուկյանն ուղղակկի կերպով սպառնաց բոլոր նրանց, ովքեր աջակցել են Փաշինյանի կազմակերպած պետական հեղաշրջմանը (արտահերթ ընտրություններից հրաժարվելն այն իրավիճակում, որում հիմա գտնվում է Հայաստանը հենց դա է նշանակում) հավաքական պատասխանատվությամբ: Այսինքն, ցանկացածին, ով աջակցի այս հարցում Փաշինյանին, ընդդիմությունը համարելու է հանցագործ, կամ ավելի հստակ՝ թշնամու հետ համագործակցող դավաճան։ Չէ որ, եթե ավելի խորը նայենք հարցին, ապա Փաշինյանին աջակցողների միակ խումբը հիմա գտնվում է Բաքվում։ Մոսկվան նրանից, մեղմ ասած, հոգնել է, Իսկ Արեւմուտքը չի միջամտի իր դաշնակցի՝ Թուրքիայի պատասխանատվության գոտում կատարվող իրադարձություններին: Մաքսիմում՝ կհնչեն աջակցություն խոսքեր:

Ինձ կարող են հակադարձել, թե տեսեք՝ որքան մարդ է աջակցում ընդդիմադիրների հանրահավաքներին և անձամբ Վազգեն Մանուկյանին: Մարդիկ զանգվածաբար փողոց դուրս չեն գալիս և վճռական քայլեր չեն լինի: Այս պարագայում կարող եմ բերել հետևյալ փաստարկները: Եթե ընդդիմությանը աջակցողների թիվը փոքր լիներ, իսկ Փաշինյանի վարկանիշը բարձր, ապա նա անպայման կգնար արտահերթ ընտրությունների՝ վարչապետի աթռում ամուր մնալու համար: Սակայն տեղի է ունենում հակառակը. Փաշինյանը հստակ գիտակցում է, որ պատրվելու է: Եվ կարևոր չէ՝ ով կդառնա վարչապետ: Նոր իշխանությունները հետաքննություն կսկսեն՝ ինչպես պատերազմի օրերին Փաշինյանի գործունեության, այնպես էլ նրա՝ Բաքվի հետ բանավոր պայմանավորվածությունների հետ կապված: Վստահեցնում եմ՝ դա լավ ավարտ չի ունենա Փաշինյանի համար: Ուստի նրանց փոխարեն, ում այսօր դիմեց Վազգեն Մանուկյանը, ես մի լավ կմտածեի: Արժե՞ պաշտպանել Փաշինյանին իր՝ իշխանությունը պահպանելու գործում: Ակնհայտ է, որ մի օր նա այն կկորցնի, արժե՞ մնալ մեկի կողքին, ում դատելու են Հայրենիքի դավաճանության համար:

Վերջում ցանկանում եմ մեկ բան հավելել: Արտահերթ ընտրություններից հրաժարվելու Փաշինյանի որոշումըմ ըստ ամենայնի, ոչ մի կերպ չի ազդել կուսակցությունների եւ անհատների՝ նախընտրական քարոզարավին նախապատրաստվելու պլանների վրա: Դա խոսում է միայն մեկ բանի մասին. Փաշինյանին ոչ ոք լուրջ չի ընդունում, նրա հետ հաշվի չեն նստում, թեև նա դեռ հրամաններ արձակելու իրավունքով է օժտված: Ամերիկյան քաղաքական իրականությունում մի այսպպիտի տերմին կա՝ «Կաղ բադիկ»։ Փաշինյանը 100 %-ով համապատասխանում է դրան»,-գրում է տելեգրամյան ալիքը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ