12 02 2021

Մտել ես բունդ, հիմա հանրային պահանջի մասին ես խոսում. Գևորգ Պետրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին



Թքեմ այն պատգամավորների երեսին, ովքեր հիմա հետին թվով իմաստուն են ձևանում և ասում են՝ էդպես է եղել, բո որ էդպես է եղել, ինչի՞ համար եք եկել իշխող խմբակցություն: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

«Բա կանգնեիք ասեիք մենք չենք կարող տեղ ունենալ մի իշխանությունում, որը հող է հանձնել, այսինքն էս ինչ հետին թվով իմաստուն ձևանալու փորձ է: Ոչ մի բան էլ հետին թվով չի եղել, ամեն ինչ էլ իրենց օրոք է եղել: Պատգամավորներից ամեն մեկը փորձում է սվաղել Փաշինյանի արածը և հերիք է դա ուրիշի վրա գցեք»: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ