11 02 2021

Էլի տներ են քանդվելու, էլի կռիվ-ղալմաղալներ՝ հերթական «տուրիստական հին Երևանը» կառուցելու պատրվակով. Կարեն Վրթանեսյան

Էլի տներ են քանդվելու, էլի կռիվ-ղալմաղալներ՝ հերթական «տուրիստական հին Երևանը» կառուցելու պատրվակով. Կարեն Վրթանեսյան

Եթե չգիտեիք, ասեմ. Կոնդը «վերակառուցելու» իսկը ժամանակն է։ Համենայն դեպս հենց այդպես է հայտարարում փոխդավաճան Տիգրան Ավինյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Razm.info մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:

 

«Այսօր նիստ են արել, ասել, որ գործընթացը շատ թափանցիկ պիտի լինի, միաժամանակ պարզվում է՝ շաբաթներ առաջ ինչ-որ հանրային քննարկումներ են անցկացրել, բայց ում հարցրի, այդ քննարկումներից խաբար չէին։ Ինչևէ...

Էլի տներ են քանդվելու, էլի կռիվ-ղալմաղալներ՝ հերթական «տուրիստական հին Երևանը» կառուցելու պատրվակով։

 

Դե քանի սրանք գոնե ձևի համար չեն կարողանում զսպել քանդելու իրենց տենչը, ապա ես էլ հիշեցի, որ մարդիկ էլ կան, որոնք առաջարկում են կառավարական առանձնատներում Պռոշյան փողոցի, ծանր վիրավորված զինվորականների համար վերականգնողական կենտրոն սարքել։ Ըստ իս՝ պոպուլիզմի տարր կա սրանում, բայց քննարկել կարելի է։

Հաստատ ավելի ադեկվատ առաջարկ է, քան էս նեղ պահին Կոնդը քանդելը...»,- գրել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ