«2020 թվականի տվյալները ցույց են տալիս, որ մեր երկիրը հայտնվել է լրջագույն տնտեսական ճգնաժամի մեջ: Դրանք պաշտոնական թվեր են՝ և՛ Եվրասիական տնտեսական միության պայմաններում, և՛ ԱՊՀ-ում մենք ունենք 8 տոկոսին մոտ տնտեսական անկում: Համեմատության համար ասեմ, որ Բելառուսում 2,3 տոկոս է, Ղազախստանում 2,6 տոկոս է անկումը, Ռուսաստանում 3,1 տոկոս է, Ադրբեջանում 4 տոկոս է, և այս ֆոնին փաստորեն մենք հայտնվել ենք դժվարագույն տնտեսական ճգնաժամի մեջ և պատերազմի ավարտից հետո անցել է 3 ամիս, բայց այդ ընթացքում կառավարությունը չի կարողացել ներկայացնել մի գործուն ծրագիր, թե հետպատերազմական շրջանում ինչ պետք է անի»,- Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը