Ե՛վ զրպարտությունը և՛ վիրավորանքը, որ այս իշխանության օրոք դարձել են քաղաքական այլախոհների նկատմամբ զսպաշապիկ հագցնելու լավագույն միջոցը, սա ոչ ոք չի կարող վիճարկել, այսինքն մենք ընդունում ենք, որ դա բացասական երևույթ է։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 11-ին ԱԺ-ում քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
«Հիմնականում զրպարտությունով և վիրավորանքով զբացղվում են ֆեյքերը, որոնք հետո որ պարզում ես ովքեր են՝ աշխատանք չունեցող, երկու հարյուր դրամով աշխատող ինչ-որ անգործներ, այսինքն որքանով է սա իրագործելի։ Ասենք դրեք 10 մլն դրամ, ես կողմ եմ, որովհետև զրպարտությունը անբորակայականության ամենավերջին դրսևորումներից մեկն է, անգամ կողմ եմ, որ ազատազրկում կիրառվի, բայց դուք սանկցիաները բարձրացնելով որքանով եք իրատեսական համարում այս նախագծի ի կատար ածումը»,- ասաց Պետրոսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը