Երբ դուք, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կլքեք ձեր աթոռները, իսկ դա անխուսափելի է, ապա հետո լինելու է արտահերթ ընտրություններ, ի՞նչ կա բարդ հասկանալու: Այս մասին Ազգային ժողովում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ նշելով, որ իշխանությունը զուգահեռ իրականության մեջ է ապրում:
«Հասկանում եմ, որ ապրելը զուգահեռ իրականության մեջ հետաքրքիր է, քանի որ կարելի է շատ բան չտեսնել, բայց երբ այս ամբիոնից խոսվում է համախմբման կոչի մասին, ես ուզում եմ հարցնել ինչի՞ շուրջ, որ ձեր իշխանության օրոք Շուշին Շուշա են անվանո՞ւմ, որ ձեր իշխանության օրոք Արցախի 75 տոկոսը թուրքի ձեռքն է, թե որ հարավ գնացող ճանապարհը փաստացի վերահսկում են ադրբեջանցիները. և որքան էլ պատմեք, որ սահմանագիծ չէ, փաստը մնում է փաստ՝ թուրք զինվորը հայկական հողը վերահսկում է»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը