Այսօր Ազգային ժողովում ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանն անդրադարձավ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի ճակատագրին և նշեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո ճանապարհը պետք է ապաշրջափակվի և գործի:
«Համահայկական ջանքերով կառուցված այս ավտոճանապարհը, ըստ էության, հիմա միակողմանի ծառայում է ապաշրջափակման խոստում տված Ադրբեջանին՝ ռուսական կողմի ուղեկցությամբ, և մեզ ոչինչ չի խանգարում, որ կարողանանք հասնել այս ավտոճանապարհների վերագործարկմանը՝ ևս ռուս խաղաղապահների ուղեկցությամբ»,-ասաց նա:
Թագուհի Թովմասյանը նշեց, որ Գեղարքունիքի ու հատկապես Վարդենիսի տարածաշրջանում մի շարք բիզնեսներ էին բացվել՝ նկատի առնելով այդ ճանապարհի գոյությունը:
«Հիմա մի շարք բիզնեսներ, ըստ էության, հարվածի տակ են հայտնվել և կանգնած են փակման վտանգի առաջ, քանի որ, եթե ավտոճանապարհը չի գործում, հյուրանոցային տնտեսությունները, սննդի օբյեկտներ, ըստ էության, փակվելու են, քանի որ այդ հատվածը դառնալու է երկրի վերջը»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը