05 02 2021

Ջալալ Հարությունյանը խայտառակված, անպատիվ, հայրենիքի արժեքը չիմացող մարդ է․ պահեստազորի սպա



Թուրքական գործակալության ազդեցությունը Հայաստանում գերիշխում է։ Մեր Ազգային ժողովի իշխանական պատգամավորները Կալիգուլայի ձիեր են, պարզապես խրխնջում են, այն ինչ որ իրենց փոխանցում են։ Դրանցից որևէ հոդաբաշխ գրագետ բան սպասել պետք չէ։ Այս ամսին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց պահեստազորի սպա Վոլոդյա Հովհաննիսյանը։

Անդադառնալով Ջալալ Հարությունյանին նոր պաշտոն նշանակելուն, Հովհաննիսյանը նկատեց․ «Ջալալ Հարությունյանի մեքենայի պայթյունի համար հարուցեցին քրեական գործ, պետք է ձերբակալություններ լինեին, սակայն այսօր այդ քրեական գործն այդպես հարուցված է, իսկ Ջալալ Հարությանին, որպեսզի լռի, առաջարկեցին պաշտոն, և մարդ, որը արցախցի է, լեյտենանտից հասել է մինչև պաշտպանության բանակի հրամանատար, անցել է բոլոր ուղիներով, դավաճանեց իր Արցախին, իր ուսադիրներին և մարդկային կերպարին։ Ջալալ Հարությունյանը խայտառակված, անպատիվ, սեփական հողի և հայրենիքի արժեքը չիմացող մարդ է։ Մարդը որոշում է կայացրել քայլել դավաճանական իշխանությունների հետ և քայլում է»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ