05 02 2021

Նիկոլ Փաշինյանի «անանուն աղբյուրները»․ 7or.am

Նիկոլ Փաշինյանի «անանուն աղբյուրները»․ 7or.am

7or.am-ը գրում է․

«Ամբողջ լրագրողական կյանքում «անանուն աղբյուրներին» հղում արած, «անանուն աղբյուրներից» սնված Նիկոլ Փաշինյանը որոշել է պայքարել լրատվամիջոցների «անանուն աղբյուրների» դեմ։ Ազնիվ նպատակներով ու հեղափոխական նպատակահարմարությունից ելնելով, անշուշտ։

Նիկոլի թիվ մեկ թշնամին մամուլն է։ 2018–ի մայիսից նա պայքարում է մամուլի դեմ։ Թեև, մեծ հաշվով, մամուլի դեմ պայքարը սկսել էր վարչապետ դառնալուց շատ առաջ։

«Հայկական ժամանակ» թերթի գոյությունը և Նիկոլի պես խմբագիրն արդեն արժեզրկում էր լրատվական դաշտը։ Բոլորը մտածում էին, որ այն տվել-անցել է հինավուրց մասնագիտությանը։

Նիկոլը քաղաքական հաճախորդությունը բերեց մամուլ, ամբողջությամբ առևտրականացրեց լրատվական գործունեությունը և գռեհիկ դարձրեց լրագրողի աշխատանքը։

Ճակատագրի հեգնանքն այն է, որ Նիկոլը «անանուն աղբյուրի» ծնունդ է։ Հանրությունից «աբիժնիկ» մեկը, ով ծայրագավառից եկավ մայրաքաղաք՝ մարդկության, պետության ու ամեն ինչի դեմ վրեժը սրտում։

Նիկոլի մուտիլովկաները սկսվել էին ուսանողական տարիներից։ Դրա համար էլ դուրս շպրտեցին համալսարանից։ Հետո սկսվեց քաղաքական մուտիլովկան։ Սա սկզբում Լևոն Տեր–Պետրոսյանի դեմ էր ու քննադատում էր 1996–ի ընտրակեղծիքները։ Հետո Վանո Սիրադեղյանը սրան սեփականաշնորհեց՝ դառնալով Նիկոլի թերթի «անանուն ֆինանսավորողը», թերևս՝ Խաչատուր Սուքիասյանի միջոցով։

1998–ի իշխանափոխությունից հետո տխրահռչակ ՀՀՇ–ն պաշտպանվելու, թալանածը պահելու խնդիր ուներ և ստեղծեց տարբեր գործիքներ։ Այդ գործիքներից մեկը Նիկոլի թերթն էր։ Այդ թերթով տարածում էին հակաղարաբաղցիական կոդեր։ Նիկոլի թերթի միջոցով էին տարածվում այն թուրքամետ ու հակահայկական գաղափարները, որոնք այսօր լսում ենք Նիկոլի ու իր ուսապարկերի շուրթերից։

Վանոյի փախնելուց հետո Նիկոլը մնաց Գռզոյի «բալանսի» վրա, բայց զուգահեռաբար «անանուն» փողեր էր ստանում տարատեսակ օլիգարխներից, իշխանության տարբեր օղակներից և ինչպես հետագայում պարզվեց նաև՝ Միքայել Մինասյանից։

Նիկոլի փող աշխատելու մեթոդները տարբեր էին՝ շանտաժից մինչև հաճախորդական գործարք։

Նիկոլն այնքան էր խորացել լրատվաքաղաքական կոմերցիայի մեջ, որ նրան «անանուն աղբյուրները» երկու անգամ անընդմեջ դարձրեցին պատգամավոր։

Հետագայում նա արդեն դրսի «անանուն աղբյուրների» աջակցությամբ դարձավ «հեղափոխության առաջնորդ», հետո՝ «ժողովրդի» վարչապետ։

Նիկոլի «անանուն աղբյուրները» նրա ձեռքերով ստացան Արցախի պետականությունը, 10 հազարից ավելի քառակուսի կիլոմետր, 5․000–ի հասնող զոհ, 10․000–ից ավելի վիրավոր ու հաշմանդամ, 90 հազարի չափ ներքին տեղահանված։ Ըստ օդում կախված և չհերքված լուրերի՝ այս ամենի գինը եղել է 5 միլիարդ դոլարը։ Դատելով ամենից՝ գործարքը նույնիսկ բոնուսով է կայացել, քանզի Շուշին այլ դեպքում չէր հանձնվի։

Հիմա նույն այդ դրսի «անանուն աղբյուրները» ցանկանում են Հայաստանը ստանալ։ Նիկոլը դեմ չէ։ ՀՀ ԱԺ–ի «Թուրքական քայլը» խմբակցությունը անցել է բաց խաղի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ