«Այլընտրանք» ՀԿ նախագահ Նարեկ Մանթաշյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«ՀՀ գլխավոր դատախազ՝ երկրի թիվ մեկ լաչառի կամակատար արթուր դավթյան.
ՀՀ հերոսական հաղթանակած նախագահին և գեներալներին մեղադրանքներ ես առաջադրում, քաղաքական պատվերներդ քո տեղակալ լաչառուշկայի միջոցով փորձում ես իրականացնել, բա մի օր մոտդ, որպես «պրոֆեսիոնալ» իրավաբանի, հարց չառաջացա՞վ քրեական գործեր հարուցես ադրբեջանցի գեներալիտետի դեմ, ովքեր պատերազմի օրերին տվել և կատարել են հրամաններ, որոնք ամբողջությամբ պատերազմական հանցագործություններ են:
Արգելված զենքերի կիրառումից մինչև խաղաղ բնակչության, ընդհուպ նաև ծննդատան ռմբակոծում, բա ես դեպքերի առթիվ ինչի՞ քրեական գործեր հարուցված չեն, ինչի՞ միջազգային հետախուզումներ հայտարարված չեն, կարողա՞ դավաճան շեֆերդ արգելել են ու մի քանի կոպեկ էլ հայրենիքի վաճառքից ձեզա փայ հասել:
Ինչի՞ մինչ օրս միջազգային որևէ կառույցի չեք դիմել վերընշված հանգամանքներին գնահատական տալու համար, իսկ զուգահեռ իրականությունում ադրբեջանը մեր գերի ընկած տղերքին, որպես պատերազմական հանցագործների դատումա:
Հ.Գ. Ի դեպ շեֆիդ ասա, որ ձեզ ու իրա շրջապատին խաբում ասումա, թե Ռուսների հետ փայլուն հարաբերություն ունի, էս իմ նշած հարցերը Ռուսներին էլ է հետաքրքրում, մասնավորապես՝
ՌԴ ԶՈՒ հետախուզության (ГРУ) գնդապետ Ալեքսանդր Ժիլինին...»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը