03 02 2021

Նախկինում կար Եռատոն, իսկ այսօր՝ պարտված էռատո․ Շարմազանով

Նախկինում կար Եռատոն, իսկ այսօր՝ պարտված էռատո․ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ահա «նախկիններիս» ու հողատու-կապիտուլյանտների տարբերությունը։

Արժանապատվությունը թուրքի ոտքերի տակ «մատաղ արած» հողատուի ռեժիմը շարունակում է իր դավաճանության ու կապիտուլյացիայի մեղավորներ փնտրել իրենից դուրս:

Շրջանառության մեջ են փորձում դնել «30 տարի բան չեն արել՝ խեղճ նիկոլն ի՞նչ աներ» ողորմելի թեզը։

Նման նենգ, դավաճանական թեզի հեղինակներին ասեմ.

ա. 30 տարի թուրքին հաղթել ու Արցախ են շենացրել։

բ. Նախկինները Շուշի են ազատագրել, իսկ հողատուն՝ հանձնել։

գ. Նախկինները հողատուին ժառանգել են հունվարի 28-ի ու մայիսի 8-ի փառավոր տոները, իսկ հողատու արարածը բերեց նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի կապիտուլյացիան։

դ. 2016-ի ապրիլից հետո մենք հաղթողի դիրքերից էինք հանդես գալիս, որի արդյունքում հողատուի «կիրթ ու կառուցողական» ընկերը բողոքում էր, որ իրեն ճնշում են ճանաչել Արցախի անկախությունը, իսկ այսօր ադրբեջանցիները Շուշիում թեյախմություն են կազմակերպում։

Եվ, վերջապես, նախկինում կար Եռատոն, իսկ այսօր՝ պարտված էռատո»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ