Հայաստանում Ղարաբաղի հարցով հատուկ ծրագիր է իրականացվում: Այս մասին Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Ըստ նրա` այդ ծրագիրն իրականացվում է երկրի բարձրագույն քաղաքական ղեկավարության կողմից, իսկ իշխող «Իմ քայլը» դաշինքը խորհրդարանում դրա իրականացման վրա ինչ-որ կերպ ազդելու հնարավորություն չունի:
«Ձեզանից ոչ ոք չի ասում, որ պատերազմում պարտվելուց հետո պետք է հեռանալ: Ո՞ւր է ձեր տղամարդկային հպարտությունը: Դավաճանական սխալներ թույլ տալով` դուք հնարավոր բոլոր եղանակներով փորձում եք դուրս գալ ձեր ստեղծած իրավիճակից: Փորձեք դուրս գալ, եւ կտեսնենք, թե ինչ կստացվի դրանից»,- ասաց պատգամավորը` նշելով, որ ներկայիս քաղաքական ղեկավարությունը երկիրը դեպի փլուզում է տանում, եւ առաջիկա ամիսներին կենսաթոշակների եւ աշխատավարձերի վճարման խնդիր է առաջանալու:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը