03 02 2021

Անուշ Բեղլոյանը՝ դեսպա՞ն Միացյալ Թագավորությունում. 168.am

Անուշ Բեղլոյանը՝ դեսպա՞ն Միացյալ  Թագավորությունում. 168.am

ՀՀ իշխանություններն  ակտիվորեն լծված  են ՀՀ դիվանագիտական կորպուսի փոփոխություններին: Ի  դեպ, ուշագրավն այն է, որ Հայաստանի համար կենսական և առանցքային նշանակություն ունեցող բոլոր երկրներում դեսպան նշանակելու համար քննարկվում են ոչ թե դիվանագիտական, այլ քաղաքական  կադրեր՝ ստվերում թողնելով բազմաթիվ փորձառու դիվանագետների: Իշխանական շրջանակներից 168.am-ին հասած տեղեկությունների համաձայն, ի թիվս արդեն իսկ մամուլում քննարկվող փոփոխությունների, իշխանությունը նախատեսում է դեսպան նշանակել նաև Միացյալ Թագավորությունում:

 

Կայքի աղբյուրների փոխանցմամբ, քննարկվում է ԱԺ իշխող խմբակցության ներկայացուցիչ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, այս օրերին մեդիա տիրույթում  իր տարօրինակ հայտարարություններով մեծ իրարանցում առաջացրած  Անուշ Բեղլոյանի թեկնածությունը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում դեսպանի պաշտոնում: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ