27 01 2021

Ռուսաստանի, Ադրբեջանի և ՀՀ փոխվարչապետների նիստը կարող է լինել մոտ ապագայում․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի, Ադրբեջանի և ՀՀ փոխվարչապետների նիստը կարող է լինել մոտ ապագայում․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի նիստը Լեռնային Ղարաբաղի բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով կարող է տեղի ունենալ մոտ ապագայում: Այս մասին գրում է ТАСС-ը` հղում տալով ՌԴ ԱԳՆ-ն:

«Միջգերատեսչական ձեւաչափով ադրբեջանական եւ հայկական կողմերի հետ միասին մենք նախապատրաստվում ենք դրա առաջին նիստի անցկացմանը մոտ ապագայում»,- հայտնել են նախարարությունում:

Ինչպես շեշտել են դիվանագիտական գերատեսչությունում, անաչառ եւ պատասխանատու օժանդակությունը ԼՂ կարգավորման գործընթացին եղել եւ մնում է Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկն Անդրկովկասում: «Արդիական խնդիր է տարածաշրջանի երկրների` առճակատումից հաշտեցմանն անցնելոը ապահովումը` Հարավային Կովկասում բարիդրացիական հարաբերությունների վերականգնման, միջէթնիկական եւ միջդավանաբանական խաղաղության եւ վստահության հաստատման, կայունության եւ բարգավաճման համար կայուն պայմաններ ստեղծելու նպատակով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ