Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի աշխատանքային այցը Վրաստան։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Ծինանդալում տեղի ունեցավ Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ»,- գրել է Նաղդալյանը։
Նշենք, որ հայկական կողմը ԱԳ նախարարի այցը որակում է աշխատանքային, վրացական կողմը՝ ոչ պաշտոնական։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը