22 01 2021

Ժամը 11-ին լինելու եմ ԱԺ մոտ՝ արտահայտելու պետականությունը կործանման հերթական քայլի մասին բողոքս․ Արսեն Բաբայան

Ժամը 11-ին լինելու եմ ԱԺ մոտ՝ արտահայտելու պետականությունը կործանման հերթական քայլի մասին բողոքս․ Արսեն Բաբայան

Արսեն Բաբայանը գրում է,

«Ֆեյսբուքից տեղեկացա, որ այսօր ԱԺ-ում կայանալու է արտահերթ նիստ, որի ընթացքում ընտրելու են ԲԴԽ անդամներ: Դավաճան իշխանությունը, փաստորեն, կարծում է, թե մեր երկրում ամեն բան կարգին է, որևէ հրատապ լուծման արժանի այլ հարց չկա:

Օրինակ՝ նիկոլ ալիևը կարծում է, թե գերիներին վերադարձնելու հարցը կսպասի: Բայց սա էլ հերիք չի: Սրանք որոշել են վերջնականապես հպատակեցնել իշխանության միակ անկախ ճյուղը՝ դատականը: Նախ օրենքով ստեղծում են կալանքներ քննող առանձին դատարան, որտեղ դատավորներ կնշանակեն իրենց կամակատարներին: Իսկ հիմա որոշել են իրենց ծառայողներին ԲԴԽ խցկելով ծնկի բերել նաև հայտնի իրապես անկախ դատավորներին: Ժամը 11-ին լինելու եմ Ազգային ժողովի մոտ, որպեսզի պետականությունը կործանման հերթական քայլի մասին արտահայտեմ բողոքս: Բոլորին խնդրում եմ միանալ քաղաքացիական բողոքին:

Հ.Գ. Ոստիկանությանը հայտնում եմ, որ բողոք հայտնելը սահմանդրական իրավունք է և անհնար է դրանում տեսնել ինքնիրավչություն կամ որևէ այլ ապօրինություն: Ինձ ձերբակալողը կկատարի հանցագործություն»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ