Նարեկ Մանթաշյանը գրում է․
«Նիկոլը եկել է Արցախը հանձնելու և Հայաստանը թուրքական վիլայեթի վերածելու ծրագրով
Ինչու՞ հողերը չհանձնվեց թղթով, այլ նման դավաճանական պատերազմով։ Թուրքերի հիմնական նպատակներից էր կոտրել և բարոյալքել հայ ազգին, զրկել նրան դիմադրության որևէ ռեսուրսից: Հուսալքություն առաջացնել և ստեղծել մի իրավիճակ, երբ ժողովրդի մի զգալի մասը համաձայն կլինի ցանկացած նվաստացուցիչ զիջումների, միայն թե պատերազմ չվերսկսվի: Թուրքական ծրագիրն այս փուլում հնարավոր չեղավ ամբողջությամբ կյանքի կոչել, քանի որ Ռուսաստանն այն թույլ չտվեց, քանի որ ծրագիրը բախվեց ՌԴ աշխարհաքաղաքական շահերին։ Նիկոլը մնում է իշխանության, որպեսզի վերջնանպատակին հասցնի Հայաստանի ամբողջական թրքացման ծրագիրը:
Բոլոր նրանք, ովքեր աջակցում են Նիկոլին, համարվում են կոլաբորացիոնիստներ։ Պատմությունը ցույց է տալիս, որ կոլաբորացիոնիստները հիմնականում արժանանում են հասարակական նվաստացման, բանտարկվում և մահապատժի ենթարկվում:
Օրինակ՝ Ֆրանսիայում երկրորդ աշխարհամարտից հետո, միջին հաշվարկներով, մահապատժի են ենթարկվել 10 500 կոլաբորացիոնիստներ. ոմանք դատական, մյուսները՝ արտադատական գործընթացներով: Կոլաբորացիոնիստները և իրենց ընտանիքները անիծվելու են մի քանի սերունդ: Իրենց երեխաները ամաչելու են ասոցացվել իրենց ծնողների հետ և փոխելու են ազգանուները:
Հաջորդիվ կոնկրետ օրինակներով կսկսեմ ներկայացնել կոլաբորացիոնիստների ցանկը և զուգահեռներ կտանեմ տեղական կոլաբորացիոնիստների հետ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը