16 01 2021

Միքայել Մինասյանն առաջարկում է փորձաքննության տանել Արարատ Միրզոյանի ձեռագիրը

Միքայել Մինասյանն առաջարկում է փորձաքննության տանել Արարատ Միրզոյանի ձեռագիրը

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, պատասխանելով Արարատ Միրզոյանի հերքմանը՝ գործակալ լինելու մասին, գրում է․

«Լրտես վիժվածքն ընտրեց ինքնաարդարացման ամենապրիմիտիվ տարբերակը՝ հերքել փաստերը։

«Փաստը հրապարակված է, առաջարկում եմ փորձաքննության տանել թուրքի շպիոնի ձեռագիրը և ցուցմունք վերցնել, թե ինչ հանգամանքներում է դարձել Հայաստանի ԱԱԾ գործակալ:

Եթե էլի փորձի տափակաբանություններ դուրս տալ, պատասխանը չի ուշանա:

Հ.Գ. ստելը ձեր մենաշնորհն է, հայրենիք ծախածների ու  թուրքի գործակալների ոհմակ», - գրել է Մինասյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ