15 01 2021

ՊԵԿ աշխատակիցները մարտական զենք կիրառելու իրավունք կստանան  

ՊԵԿ աշխատակիցները մարտական զենք կիրառելու իրավունք կստանան   

 

ՀՀ Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցները, որոնք որոշակի գործունեություն են իրականացնում, այդ թվում՝ օպերատիվ, պետք է ապահովվեն զենքով: Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Զենքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՊԵԿ նախագահի տեղակալ Արշակ Գասպարյանը:

Նրա խոսքով՝ տվյալ հատուկ միջոցներն առաջարկվում է օգտագործել օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար, ինչպես օրինակ՝ մաքսանենգության դեմ պայքար, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցների անօրինական ներկրում՝ շրջանցելով մաքսային գրանցումը:

Ընդ որում, նա պարզաբանեց, որ կառավարությունը կորոշի, թե գերատեսչության կոնկրետ որոշ ստորաբաժանումները հնարավորություն կստանան օգտվել մարտական զենքից:

Կարճատև քննարկումից հետո օրինագիծը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ