15 01 2021

Սրանց ուղեղն այդպես էլ PR-«բարեգործության» մակարդակից չբարձրացավ. Վրթանեսյան

Սրանց ուղեղն այդպես էլ PR-«բարեգործության» մակարդակից չբարձրացավ. Վրթանեսյան

Տեղեկատվության անվտանգության փորձագետ, «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը գրում է.

«Կարդում եմ. «Հայաստան» հիմնադրամն Ամանորի միջոցառումներ է անցկացրել Երևանի, մարզերի 1000-ից ավելի երեխայի համար»: «Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր իրագործելու համար։

Գորիս–Ստեփանակերտ մայրուղի, Վարդենիս–Մարտակերտ մայրուղի, ջրամատակարարում, գյուղատնտեսական ենթակառուցվածքներ, բնակելի շենքեր, հիվանդանոցներ և այլն, և այլն։ Իհարկե, եղել են նաև սոցիալական ծրագրեր, բայց հիմնականում այսպես կոչված «հատուկ ծրագրեր» էին դրանք, երբ բարերարը հատուկ ասում էր, որ ուզում է, օրինակ՝ ֆինանսավորել այնինչ բուհի 10 լավագույն ուսանողի կրթաթոշակ։

Պատերազմից հետո ավիրված երկրում «Հայաստան» հիմնադրամը պետք է ոչ թե Ամանորի միջոցառումներ ֆինանսավորի, ոչ թե կառավարության ծախսերը հոգա, այլ, մաման գմփա, փախստականների համար տներ կառուցի ու լիքը ուրիշ բան անի։ Սրանց ուղեղն այդպես էլ պիառ-«բարեգործության» մակարդակից չբարձրացավ»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ