13 01 2021

Գագիկ Ջհանգիրյանի նախկին լինելը չի կաշկանդում «Իմ քայլին»



Ազգային ժողվում Yerevan.Today-ի լրագրողը հետարքրքվեց Իմ քայլի ղեկավար Լիլիթ Մակունցից՝ արդյո՞ք կաշկանդվածություն չունեն Գագիկ Ջհանգիրյանին նշանակելիս, հաշվի առնելով, որ նախկինների դեմ հատուկ վերաբերմունք կա և Ջհանգիրայնը ևս նախկիններից մեկն է և համագործակցել է մի քանի իշխանությունների հետ։

Ի պատասխան Մակունցը նշեց․  «Որևէ կաշկանդվածություն չունենք ներկայացնելու Գագիկ Ջհանգիրյանին, թեկնածուն պետք է համապատասխանի ԲԴԽ նախանշված բոլոր  չափանիշներին, ինչին Գագիկ Ջհանգիրյանը համապատասխանում է»։

Լրագրողներն նաև հետաքրքրվեցին՝ վնգստացող դատավորներ կա՞ն։

«Ես ձեր ձևակերպումները կոռեկտ չեմ համարում», - պատասխանեց Մակունցը։

Լրագրողի դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն է այդ արտահայտության հեղինակը, «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն արձագանքեց.

«Վարչապետը դա հնչեցրել է բոլորովին այլ համատեքստում»։

Հարցին՝ եթե վարչապետն է այդ արտահայտությունն անում կոռե՞կտ է, եթե լրագրողն է անում կոռեկտ չէ՞, Լիլիթ Մակունցը արձագանքեց՝ խնդրելով իրեն տալ քաղաքական հարցեր։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ