13 01 2021

Թուրքիա-Ադրբեջան կապն իրականացվելու է՝ չօգտագործելով Գյումրի -Կարս առկա երկաթուղին․ իրանագետ

Թուրքիա-Ադրբեջան կապն իրականացվելու է՝ չօգտագործելով Գյումրի -Կարս առկա երկաթուղին․ իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․

«Ըստ ռուսական «Կոմերսանտ»-ի՝ կառուցվելու է Շարուր (Նախիջևան)-Իգդիր (Թուրքիա) նոր երկաթուղու հատված։

Այսինքն Թուրքիա-Ադրբեջան կապն իրականացվելու է, չօգտագործելով Գյումրի (Հայաստան)-Կարս (Թուրքիա) արդեն իսկ առկա երկաթուղին, որը միացած է նաև Նախիջևանին։

Նպատակներն, ըստ իս,, երկուսն են և միմյանց հետ փոխշաղկապված՝

1․ Թուրքիա-Նախիջևան ուղիղ երկաթուղային հաղորդակցության ստեղծումը՝ շրջանցելով Հայաստանը,

2․ Թուրքիա-Ադրբեջան «միջանցքի» վրա Հայաստանի ազդեցությունը հնարավոր նվազագույնին հասցնելը»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ